Հոկտեմբերի 27-ին Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում պայքարի դուրս եկած հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հաղթանակեր են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
72 կգ Շանթ Խաչատրյանը 8։0 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին։ 82 կգ Կարեն Խաչատրյանը Ֆինլանդիայի ներկայացուցչին հաղթել է 3։2 հաշվով։ 97 կգ քաշային Հայկ Խլոյանը ռուս մրցակցին հաղթել է 7։2 հաշվով։ Շանթ Խաչատրյանը հաղթել է նաև 1/8-ում: Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ: Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթել է վրացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը պարտվել է 1/4-ում։
Տիրանայում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 23-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 29-ը։