Հայ ըմբիշ Կարեն Խաչատրյանը (82 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Ռեպեշաժում Խաչատրյանը 3։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկ Էլշադ Մամադովին։
Ըստ ֆեդերացիայի մեկ՝ ՀՀ երկու ներկայացուցիչներ Յուրիկ Հովեյանը և Մանվել Խաչատրյանը պարտություն կրեցին: