Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում պայքարի դուրս եկած հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնող Խաչատրյանը մրցակցին հաղթել է 9։0 հաշվով։
Տիրանայում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 23-ին և կանցկացվի մինչև հոկտեմբերի 29-ը։