Հայազգի ըմբիշ Յուրիկ Հովեյանը (63կգ) մինչև 23 տարեկան մարզիկների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զիյա Բաբաշևին։
Ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հովեյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Մանվել Խաչատրյանը (55կգ), ով հաղթանակ է տարել ուկրաինացի մարզիկի նկատմամբ։
Ավելի վաղ հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ։