Վրաստանի տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային մրցաշարին հայ մարզիկները 13 մեդալ են նվաճել, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ հայ բռնցքամարտիկները նվաճել են 6՝ ոսկե և 7 արծաթե մեդալներ։
Աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում Վրաստանի Փոթի քաղաքում միջազգային մրցաշար է տեղի ունեցել։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 22-ին՝ Երևանում։