«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 8-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը, հայտնում է championat.com-ը։
Հոկտեմբերի 30-ին ամփոփվել են ֆրանսիական France Football թերթի նախորդ մրցաշրջանի արդյունքները, տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողությունը: Քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակ» մրցանակն ստացել է Լիոնել Մեսսին:
Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ֆրանսիական Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Մեսսին Չեմպիոնների լիգայի 7 խաղերում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: