«Ալ-Նասրի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Թագավորի գավաթի 1/8 եզրափակչի «Ալ-Իթիֆակի» դեմ խաղի ժամանակ ժեստերի է դիմել՝ լռեցնելու երկրպագուներին, ովքեր վանկարկում էին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը, հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուներն սկսել են վանկարկել «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրի անունը, երբ պորտուգալացին մոտեցել է գնդակին: Ռոնալդուն գնդակը փոխանցել է թիմակցին ու մատը մոտեցրեց շուրթերին՝ երկրպագուներին կոչ անելով լռել։
Հանդիպումն ավարտվել է «Ալ-Նասրի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Միակ գոլը 107-րդ րոպեին խփել է «Ալ-Նասրի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 8-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը։