Մոսկվայում ընթացող «Poddubny Wrestling League 6․ վարկանշային շարք» միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հաղորդագրության համաձայն՝ Կարեն Ասլանյանը (63կգ) նվաճել է ոսկե մեդալ, իսկ Աշոտ Խաչատրյանը (67կգ) և Սամվել Գրիգորյանը (82կգ)՝ արծաթե մեդալներ։
Նշվում է, որ ոսկե մեդալ է նվաճել նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Նարեկ Օհանյանը (72կգ), իսկ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Պետրոսյանը (63կգ) դարձել է արծաթե մեդալակիր։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 31-ին՝ Մոսկվայի «Դինամո» վոլեյբոլի մարզադաշտում և կտևի մինչև նոյեմբերի 3-ը: