Իտալիայի Մեն կղզում ընթացող «FIDE Grand Swiss» մրցաշարի 8-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:
Հաղորդում են, որ Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
«8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր»,- հայտնում է ֆեդերացիան։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 3 միավոր: Նշվում է, որ մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Ֆեդերացիան հաղորդել էր, որ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Իտալիայի Մեն կղզում անցկացվում է 2023 թվականի ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 8 շախմատիստով: