Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ:
Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։
Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում վարժությունում աշխարհի առաջնության չեմպիոններ են դարձել Էդգար Բադալյանը (62 կգ), Արտյոմ Սոլոյանը (85 կգ), Հայկ Աֆյանը (105 կգ), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Սեդրակ Մացակյանը (105 կգ), Աշոտ Անտոնյանը (94 կգ)։
Ձգում վարժությունում երիտասարդների տարիքային խմբում չեմպիոններ են դարձել Գոռ Մարգարյանը (77 կգ) և Արտակ Ավետիսյանը (85 կգ), մեծահասակների տարիքային խմբում՝ Մակար Թամրազյանը (69 կգ), Գոռ Հովհաննիսյանը (105 կգ) և Արա Խաչատրյանը (85 կգ). վերջինս 288 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ է սահմանել:
Վետերանների տարիքային խմբում էլ ոսկե մեդալ է նվաճել ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Դավիդ Գրիգորյանը (85 կգ):