Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր նախագահ կընտրի, այս մասին ասված է ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում։
«Նոյեմբերի 7-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվեց ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության՝ նախագահի պաշտոնի համար ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու։
ՀՖՖ ներկայիս նախագահն Արմեն Մելիքբեկյանն է, ով ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։