«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Tuttosport-ը։
«Բյանկոներիների սկաուտները («Սպիտակ և սև»․ այսպես են անվանում «Յուվենտուս»-ն Իտալիայում․ Armenia Today) ուշադիր հետևում են ֆուտբոլիստի խաղին: Այս հայկական գոհարը գնդակի գերազանց վարպետություն ունի և իր ֆիզիկական պատրաստվածության առումով դեռ աճում է»,- գրում է հրատարակությունը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրասնոդարը» պատրաստ է վաճառել Սպերցյանին 15 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ում և Ռուսաստանի գավաթում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։