Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները երեք մեդալ են նվաճել, հայտնում է Սամբոյի ֆեդերացիան։
Արծաթե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (71 կգ) և Վահրամ Գրիգորյանը (64 կգ): Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 88 կգ քաշային Վահագն Չալյանը, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ հայ սամբիստներ Վարսիկ Գրիգորյանը, Սարգիս Վարդանյանը և Արման Ավանեսյանը դարձել էին առաջնության բրոնզե մեդալակիրներ։
Նոյեմբերի 10-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մինչև նոյեմբերի 12-ը տեւող մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 70 երկրների թիմեր։ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել առաջնությանը։ Տղամարդկանց և կանանց մրցումները կանցկացվեն 21 քաշային կարգերում։