ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերն ավարտվել են, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Վահե Դանիելյանը և Էրիկ Գասպարյանը անցել են հաջորդ փուլ:
Լավագույն եռյակի 1-ին հորիզոնականում Էրիկ Գասպարյանն է, 2-րդ տեղում՝ Վահե Դանիելյանը, 3-րդ տեղում՝ Ալեքս Սահակյանը։
Կայծակնային շախմատի մրցաշարում 1-ին տեղն զբաղեցրել է Ստեֆան Պոգոսյանը, 2-րդ տեղը՝ Էդգար Հայրապետյանը, 3-րդ տեղը՝ Բենիկ Ագասարովը։ Արագ շախմատի մրցաշարում ոչ վարկանշային մասնակիցների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Վասիլ Մեսրոպյանը, իսկ կայծակնային շախմատի մրցաշարում՝ Սերգեյ Հակոբյանը։