Հայաստանը ներկայացնող 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ, հայտնում են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից։
Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։ 98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի հետ։
Մարտական սամբոյի մրցաշարում 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի հետ։ 71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և դարձավ ԱԱ բրոնզե մեդալակիր։
Նոյեմբերի 10-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մինչև նոյեմբերի 12-ը տեւող մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 70 երկրների թիմեր։ Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել առաջնությանը։ Տղամարդկանց և կանանց մրցումները կանցկացվեն 21 քաշային կարգերում։