Հայաստանի Սամբոյի հավաքականը Երևանում անցկացվող աշխարհի առաջնությունում ընդհանուր 10 մեդալ է նվաճել, հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։
Հայ մարզիկներից 5-ը նվաճել է արծաթե, իսկ մյուս 5-ը բրոնզե մեդալներ։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Գրիգորյանը, Բորիս Շատվերյանը, Ավետիք Պողոսյանը, Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Վահագն Չալյանը, Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը, Վարսիկ Գրիգորյանը և Վաչիկ Վարդանյանը։