Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում գործող «Սևան» քիք-բոքսինգի խմբի մարզիկները նոյեմբերի 11-ին մասնակցել են Երևանում անցկացված «KickBoxinG» միջազգային մրցաշարին և հաղթանակներ են գրանցել, հայտնում են Սևանի քաղաքապետարանից։
Մրցաշարի մասնակիցների թվում են եղել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ղազախստանի մարզիկները։
«Սևան» քիք-բոքսինգ խմբի՝ միջազգային առաջնությանը մասնակցող 2 մարզիկներն էլ` Էդվարդ Սահակյանը և Վահե Շութոյանը, վերադարձել են մրցանակներով։ Էդվարդ Սահակյանը դարձել է 1-ին մրցանակակիր, իսկ Վահե Շութոյանն զբաղեցրել է պատվավոր հարթակի 2-րդ հորիզոնականը: