Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ է գրանցել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականն ունի կիսաեզրափակչի 6 մասնակից։ Կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը նվաճել է 86 կգ քաշային, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը։
Հայտնում են, որ մեր մարզիկը նկատելի առավելություն է ունեցել խորվաթ Պետար Լեսկուռի նկատմամբ։ Նա մրցակցին հաղթել է հաղթելով 5։0 հաշվով` դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Նոյեմբերի 16-ին հայտնել էինք, որ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում։