Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Տեղեկացնում են, որ մեր մարզուհին համառ պայքարում 3։2 հաշվով կամային հաղթանակ է տոնել ռումինացի Անդրեա Մարինի նկատմամբ։
Նոյեմբերի 16-ին հայտնել էինք, որ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում։