Ռուսլան Ասլիկյանը բռնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ազրաք Բաբիրովին և դարձել չեմպիոն, հայտնում են Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 ոսկե, մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Էլիդա Քոչարյանը։ Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Սոնա Հարությունյանը, Էրիկ Իսրայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են։