«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 2024թ․ կվերադառնա Իսպանիա և իր հրաժեշտի խաղը կանցկացնի «Բարսելոնայի» կազմում, հայտնում է FootballTransfers-ը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները մտադիր են Մեսսիի պատվին հանդիպում անցկացնել 2024 թվականի նոյեմբերի 29-ին, այդ օրը կնշվի նաև ակումբի 125-ամյակը: Արգենտինացին հանդես կգա կատալոնական թիմի լեգենդների կազմում, իսկ նրանց մրցակիցը կլինի համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից կազմված թիմը։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021 թվականներին։ Չնայած երկու կողմերի ցանկությանը, Իսպանիայի առաջնության ղեկավարության սահմանած ֆինանսական սահմանափակումների պատճառով նրա հետ նոր պայմանագիր չէր կնքվել, և արգենտինացին դարձել էր ազատ գործակալ։ Իսպանիայի հավաքականի կազմում Մեսսին 10 անգամ հաղթել է առաջնությունը, յոթ անգամ՝ երկրի գավաթը, չորս անգամ՝ Չեմպիոնների լիգան։
Հարձակվողը «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» երկու տարի խաղալուց հետո։ Օգոստոսի 20-ին արգենտինացին նվաճել էր Ամերիկայի առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 8-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մի քանի անգամ ազատման դիմում է գրել․ ԶԼՄ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլային ակումբերի հրաժարականի պահանջի ֆոնին մի քանի անգամ ազատման դիմում է գրել, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում...