Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Բենիկ Ագասարովը և Ռոբերտ Փիլիպոսյանը եզրափակել են լավագույն տասնյակը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մասնավորապես, մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը: Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակել է 7.5 միավոր և կիսել 9-12-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից Էրիկ Գասպարյանը վաստակել է 7 միավոր: Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը վաստակել են 6.5 միավոր, Ալեքս Սահակյանը՝ 6 միավոր: Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անի Ավետիսյանը վաստակել է 7 միավոր, Անահիտ Մկրտչյանը՝ 6.5:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը վաստակել է 5.5 միավոր, իսկ մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը վաստակել է 6.5 միավոր:
Բացի այդ, առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Նվարդ Հայրապետյանը (183 կետ), Անահիտ Մկրտչյանը (77 կետ), Ռոբերտ Փիլիպոսյանը (22 կետ) և Էրիկ Գասպարյանը (20 կետ)։