Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը հայ մարզիկներն անգերազանցելի հաղթանակներ են տոնել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
48 կգ քաշային կարգում պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանն աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակն է տոնել։ Հայ բռնցքամարտիկը Ռումինիայի ներկայացուցչին հաղթել է 5-0 հաշվով:
52 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը վստահ առավելության է հասել էկվադորցի բռնցքամարտիկի նկատմամբ՝ հաղթելով նրան 5։0 հաշվով։
Տիգրան Մակիչյանը 5-0 հաշվով առավելության է հասել Թուրքմենստանի ներկայացուցիչ Մեքան Սաբուրովի նկատմամբ։ Մակիչյանը 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: