Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթող է դարձել, հայտնում է «Արմենպրեսը»։
Կարապետյանը կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում եզրափակիչ է դուրս եկել ու հաղթել։ Նա եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք:
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը սեպտեմբերին աշխարհի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել։