Դեկտեմբերի 3-ին UFC Fight Night 233 մրցաշարում ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը ազգությամբ իրանցի, ամերիկաբնակ բռնցքամարտիկ Բենեիլ Դարիուշի նկատմամբ տարած հաղթանակի համար լրացուցիչ 50 հազար դոլար է ստացել, գրում է Sport express-ը։
Այսօր հայտնել էինք, որ UFC Fight Night 233 մրցաշարում Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է ազգությամբ իրանցի, ամերիկաբնակ բռնցքամարտիկ Բենեիլ Դարիուշին։ Մենամարտն ավարտվել էր առաջին ռաունդում՝ Ծառուկյանի վաղաժամ հաղթանակով։
Ընդհանուր առմամբ, Ծառուկյանն այս պահի դրությամբ 21 հաղթանակ է տարել։