Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով պատանիների աշարհի չեմպիոն, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ է անցկացրել գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթել 4-1 հաշվով։
Երրորդ ռաունդում Վաղարշակը նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։