Հայ բռնցքամարտիկները ևս երկու մեդալ են նվաճել Երևանում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Ինչպես հայտնում է Բոքսի ֆեդերացիան, Արեն Խաչատրյանը (52կգ) և Սամվել Սիրամարգյանը (70կգ) եզրափակիչում զիջել են համապատասխանաբար Կիրգիզստանի և Լեհաստանի ներկայացուցիչներին, դառնալով արծաթե մեդալակիր։
Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով պատանիների աշարհի չեմպիոն: Ընդհանուր առմամբ Հայաստանի 9 բռնցքամարտիկներ դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: