Դեկտեմբերի 2-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է Կիոկուշին կարատեի «Արևելյան Եվրոպայի առաջնությունը», որին մասնակցել են 12 պետությունների պատվիրակություններ։ Հայաստանի 50 հոգանոց պատվիրակությունը փայլուն արդյունքներ է գրանցել առաջնությունում՝ նվաճելով 15 մեդալ։
Դեկտեմբերի 4-ին Armenia Today-ի նկարահանող խումբը «Զվարթնոց» օդնավակայանում ներկա գտնվեց Հայաստան վերադարձող մարզիկների դիմավորման հանդիսավոր արարողությանը։
Մարզիկների ծնողներն Armenia Today-ին հայտնեցին, որ իրենց երախաների մասնակցությունն առաջնությանը՝ մասնավորապես անվճար մեկնումը և կեցությունը, հնարավոր է դարձել Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ և մարզիչ Անդրանիկ Հակոբյանի շնորհիվ։
Պատվիրակության ամենափոքրիկ մասնակցի՝ 8-ամյա Քրիստիան Մելիքյանի հայրը մեծ հպարտությամբ էր խոսում որդու հաղթանակի մասին։
«8 տարեկան է, մինչև 31 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, զբաղեցրել առաջին տեղը։ Տղա՛ս է։ Այդ տարիքում առաջինն է Հայաստանից, ով դարձել է Կիոկուշին մարզաձևում Արևելյան Եվրոպայի չեմպիոն»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Առաջնության արդյունքերով ոսկե մեդալներ են նվաճել՝
1. Քրիստիան Մելիքյան (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
2. Նաիրա Խուդաբաշյան (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
3. Էլեն Եփրեմյան (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
4. Վանիկ Հովսեփյան (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)
5. Հայկ Գալստյան (մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
6. Պետրոս ֆարֆարյան (մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
7. Մերի Հարությունյան (մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
8. Էրիկ Կոստանդյան (մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
9. Նարեկ Կիրակոսյան (մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
10. Միքայել Չոբանյան (մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
11. Արկադի Կիրակոսյան (մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
12. Էդուարդ Ղահրամանյան (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
13. Գևորգ Հովսեփյան (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
14. Արեգ Հազարապետյան (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
15. Մովսես Պետրոսյան (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)
Արծաթե մեդալներ են նվաճել՝
1. Համլետ Ստեփանյան (մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
2. Ավետ Հարությունյան (մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
3. Հովիկ Սահակյան (մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)
Բրոնզե մեդալներ են նվաճել՝
1. Վարուժան Փոլիպոսյան (մարզիչ՝ Վիրաբ Մարտիրոսյան)
2. Գուրգեն Էլիզբարյան (մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)
3. Ալեքս Սահակյան (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան
Մովսես Պետրոսյանը (մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան) «Կատա» մրցաձևում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Էրիկ Հակոբյանն (մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան) արժանացել է «Կամքի ուժ» մրցանակին։
Հայ մարզիկների հաղթանակած ժպիտներն ու էմոցիաները՝ Armenia Today-ի տեսանյութում։