Հայ բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը չորրորդ ոսկե մեդալն է նվաճել Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Առաջնության եզրափակչում 75 կգ քաշային Հարությունյանը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլին։
Ավելի վաղ Արգիշտի Հակոբյանը նվաճել էր Հայաստանի երրորդ ոսկին։ Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Տիգրան Հովսեփյանը նվաճել էր երկրորդ ոսկե մեդալը, իսկ մրցաշարում ՀՀ հավաքականի առաջին ոսկե մեդալն ապահովել էր Վաղարշակ Քեյանը։