Կատարի մայրաքաղաք Դոհա են մեկնելու Հայաստանից 10 մարզիկ-մարզուհիներ՝ մրցելու «Փարիզ-2024» խաղերի արտոնագրերին արժանանալու համար, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Կանանց թիմում են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), 81 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը:
Տղամարդկանց թիմում հանդես են գալու Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109 կգ):
Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 7-ին: