Ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել, գրում է Sport.fr-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն կարող է դրամական փոխհատուցում և բոնուս ստանալ Մբապեի համար: Ֆրանսիացին տարեկան կստանա 35 մլն եվրո, ինչի արդյունքում նա «Ռեալի» ֆուտբոլիստների շրջանում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կդառնա: Բացի այդ, մադրիդյան ակումբը Մբապեին կտրամադրի բոլոր իրավունքները, մասնավորապես, խաղադաշտից դուրս իր կերպարն օգտագործելու հնարավորություն, ինչը յուրահատուկ դեպք է «Ռեալի» համար:
Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Լիգա 1-ի շրջանակներում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: