Հայաստանի հրաձգության հավաքականի մարզիկ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի միջազգային առաջնությանը 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել, հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Նա խոցել է 239.7 միավոր։ Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը Սերբիայի միջազգային առաջնությանը եզրափակել է ելույթը 8-րդ հորիզոնականով՝ խոցելով 628.4 միավոր:
Բելգրադի միջազգային մրցաշարի առաջին օրը՝ դեկտեմբերի 9-ին, ատրճանակ ձևի միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճել էին արծաթե, իսկ Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը՝ բրոնզե մեդալներ։
Դեկտեմբերի 5-ին Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում ոսկե մեդալ էր նվաճել՝ եզրափակչում գրանցելով 237.6 արդյունք։ Ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր էր ապահովել: