Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի վարկանշային մրցաշարում 81 կգ քաշայինների Բ խմբի մրցաշարում Լիանա Գյուրջյանը երկամարտի 213 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։
Պոկում վարժության 95 կգ արդյունքով Գյուրջյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 123 կգ արդյունքով՝ երրորդ տեղը։
Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):
Դեկտեմբերի 7-ին Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ էր նվաճել ծանրամարտի Գրան Պրիում։
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի 14-ը: