2023թ․ հայ մարզիկները նվաճել են 435 մեդալ, սակայն առջևում կան մրցաշարեր, որոնցից լուրջ ակնկալիքներ ունենք, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Նախորդ տարի, երբ հայ մարզիկները նվաճեցին 307 մեդալ, խոսում էինք այն մասին, որ սա պատահականություն է, հաճելի անակնկալ և դժվար թե նման քանակի մեդալներ լինեն։ Սակայն փորձը ցույց տվեց, որ Հայաստանի ներուժն ավելին է»,- նշել է Գիլոյանը։
Նա հավելել է, որ սա այն դեպքում, երբ գրեթե չունենք ենթակառուցվածքներ, և դրական է գնահատել այն, որ ՀՀ կառավարությունը նպատակ է դրել և իրականացնում է շինարարական բազմաթիվ ծրագրեր։
«Շուտով Արմավիրի մարզում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցը, 2024-ին՝ գեղարվեստական մարմնամարզության և հեծանվային սպորտի մարզադպրոցները Երևանի Շենգավիթ համայնքում, ևս մեկ տարի հետո՝ Արթուր Ալեքսանյանի անվան հսկայական մարզահամալիրը»,- ասել է փոխնախարարը։
Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը հայտ է ներկայացնելու՝ ըմբշամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբ Ծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է մարմնամարզության...