Հայաստանում յուրաքանչյուր տարի նախատեսվում է անցկացնել առնվազն մեկ խոշոր մրցաշար, Հայաստանն իր տեղն է գտել սպորտային քարտեզի վրա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում կայացել է 6 խոշոր մրցաշար՝ մեծահասակների սամբոյի աշխարհի առաջնություն, ծանրամարտի և բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություն, բռնցքամարտի պատանիների առաջնություն, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն և սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություն։ Սա աննախադեպ քանակ է, փաստ է, որն անհնար է հերքել»,- նշել է Գիլոյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 220 մլն հեռուստադիտող տարբեր հարթակներով հետևել է այդ մրցումենրի ընթացքին, և Հայաստանն իր տեղն է գտել աշխարհի սպորտային քարտեզի վրա։
«Մարզահամերգային համալիրը վերադարձրել է ինքն իր իրեն իր նախնական անվանումը, քանի որ վերածվել էր համերգային դահլիճի։ 2024թ․ համար հայտեր ունենք ներկայացրած, 2025-ի համար ևս բանակցում ենք մի քանի մարզաձևերի համար։ Այս ամենը շարունակական է լինելու»,- հայտարարել է փոխնախարարը։
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբ Ծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է մարմնամարզության...