Հայ մարզուհիները երկու մեդալ են նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի օլիմպիական խաղերի որակավորման Գրան պրի II մրցաշարում։
87 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր։
Նույն քաշային կարգում Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ ընդհանուր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։
Նախկինում Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարում նվաճել էին 3 մեդալ։ Գարիկ Կարապետյանը նվաճել էր բրոնզե մեդալ, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե։ Կանանց թիմից Ալեքսանդրա Գրիգորյանը ևս դարձել էր առաջնության բրոնզե մեդալակիր։