Դոհայում ընթացող ծանրամարտի օլիմպիական որակավորման «Գրան Պրի» մրցաշարում հայ մարզիկները ևս երկու մեդալ են նվաճել։
Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+109) երկամարտի 441 կգ ընդհանուր արդյունքով դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր։ Նույն քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 430 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։
Ավելի վաղ Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել էր մրցաշարի ոսկե, իսկ Տաթև Հակոբյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը՝ առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Գարիկ Կարապետյանը նույնպես նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե: