Հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մարտիրոսյանը հաղթել է մրցաշարի 6 խաղափուլերում։ Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, վաստակել է 4 միավոր։
Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը տեղի է ունենում դեկտեմբերի 14-16-ը։։ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 14-15-ը՝ 11 տուրով։ Կայծակնային շախմատի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ 13 տուրով։