2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մարզաշապիկները վաճառվել են Sotheby’s աճուրդում 7,8 միլիոն դոլարով, գրում է Pravilmag-ը։
Նշվում է, որ հավաքածուն ներառում է վեց մարզաշապիկ, որոնք Մեսսին կրել է խմբային փուլի երկու հանդիպումներում, ինչպես նաև աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 1/8 եզրափակչի, քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի և առաջին խաղակեսի ժամանակ։
Շապիկների վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործությանը։
Sotheby’s-ի տվյալներով՝ արգենտինացու՝ 2022 թվականի աշխարհի առաջնության մարզաշապիկները դարձել են Մեսսիի հետ կապված ամենաթանկ վաճառված արտեֆակտները:
Սակայն Մեսսիի մարզաշապիկը չի կարողացել գերազանցել ռեկորդը: Ամենաթանկարժեքը համարվում է ամերիկացի Մայքլ Ջորդանի մարզաշապիկը, որը նա կրել է 1998 թվականին Չիկագոյի կազմում Յուտայի դեմ NBA-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի առաջին խաղում։ Այն անցյալ տարի աճուրդում վաճառվել է 10,1 մլն դոլարով։