Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ Մարտիրոսյանին հաջողվել է առաջնության ընթացքում 11 հնարավորից վաստակել 9 միավոր: Չեմպիոնի կոչումը 9.5 միավորով նվաճել է Սերբիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, միջազգային վարպետ Էմին Օհանյանը վաստակել է 7 միավոր ու զբաղեցրել է 68-րդ տեղը։