Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակչի» մասնակիցները դժգոհություն են հայտնել եզրափակիչը Երևանում անցկացնելու ՈՒԵՖԱ-ի որոշման հետ կապված, հայտնում է Sport.es-ը։
Մասնավորապես, որոշումը չի գոհացրել «Բարսելոնա»-ին, «Պալմա ֆուտզալ»-ին, «Սպորտինգ»-ին և «Բենֆիկա»-ին։
Նշվում է, որ դժգոհությունների պատճառը երկրպագուների համար Երևան հասնելու դժվարությունն է և Մարզահամերգային համալիրի տարողունակությունը` 7000 մարդ։
Դեկտեմբերի 18-ին հայտնել էինք, որ ՀՖՖ հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում և որ առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում։