ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը։
Ըստ մրցույթի արդյունքների՝ 2023 թվականի 10 լավագույն մարզիկներն են՝
Ալեքսանյան Արթուր՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Ամոյան Մալխաս՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Անդրեասյան Արման՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Բաչկով Հովհաննես՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Դավթյան Արթուր՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,
Թևանյան Վազգեն՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Լալայան Վարազդատ՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Հարությունյան Արսեն՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Մանասյան Նարեկ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Սահակյան Գոռ ՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Նշվում է, որ տասնյակը ձևավորվել է նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում։
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ 2023թ․ հայ մարզիկները նվաճել են 435 մեդալ։