Հայաստանում հնարավորություն ունենք եռաստիճան համակարգ ունենալ՝ ավելացնել ևս մեկ լիգա, ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ հայտարարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Պրեմիեր լիգայում ունենք 10 թիմ, Առաջին խմբում նոր թիմեր են ավելացել և մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 15-ի։ Դրանցից 8-ը Պրեմիեր լիգայի ակումբների դուստր թիմերն են, 7-ը՝ անկախ ակումբներ»,- նշել է Մելիքբեկյանը։
Նրա խոսքով՝ հայտեր են ստացել մի շարք ակումբների կողմից՝ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը պայմանով, եթե արտոնագրման գործընթաց անցնեն։
«Սա նշանակում է, որ եթե նոր անդամներ ունենք Առաջին խմբում, 2025-26թթ․ մրցաշրջանից հնարավորություն կունենանք արդեն եռաստիճան համակարգ ունենալ, այսինքն՝ ավելացնել ևս մեկ լիգա, ինչն աննախադեպ կլինի հայկական ֆուտբոլի համար»,- ասել է Մելիքբեկյանը։
Քիչ անց տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրությունը․ պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Մանրամասները՝ տեսանյութում։