Goal առցանց պարբերականը կազմել է «Ոսկե գնդակ 2024»-ի հավակնորդների վարկանիշը, տեղեկացնում է Sports.ru-ն։
«Ոսկե գնդակ 2024»-ի լավագույն 20 հավակնորդների ցանկը գլխավորում է Ջուդ Բելինգհեմը («Ռեալ»)։ 2-րդ տեղում Հարի Քեյն է («Բավարիա»), 3-րդում՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ), 4-րդ-ում՝ Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), 5-րդում՝ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), 6-րդում՝ Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»)։
Յոթերորդ տեղում Անտուան Գրիզմանն է («Ատլետիկո»), 8-րդում՝ Բուկայո Սական («Արսենալ»), 9-րդում՝ Դեկլան Ռայսը («Արսենալ»), 10.-րդում՝ Խուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի»)։
Կրիշտիանու Ռոնալդուն 17-րդ տեղում է, Լիոնել Մեսսին՝ 19-րդ տեղում։