Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նշվում է, որ առաջնության 3-րդ խաղափուլում Տիգրան Պետրոսյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Խաղը 39-րդ քայլին ավարտվել է Կառլսենի հաղթանակով:
5-րդ խաղափուլից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3.5 միավոր, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 2.5 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր, Էմին Օհանյանը՝ 1.5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 1 միավոր։ Մի խումբ շախմատիստներ, այդ թվում՝ Կառլսենը, ունեն 4,5-ական միավոր։
Հայ շախմատիստուհիներն անցկացրել են 4 խաղափուլ․ Էլինա Դանիելյանը վաստակել է 2.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 2 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 1 միավոր։
Նշենք, որ տղամարդկանց առաջնությունն անցկացվում է 13 խաղափուլով, իսկ կանանցը՝ 11: Արագ շախմատի առաջնությունն անցկացվում է դեկտեմբերի 26-28-ը: