Ֆրանսիական FootMercato պարբերականը հայազգի ֆուտբոլիստներ Գեորգի Հարությունյանին և Արսեն Զախարյանին ընդգրկել է աշխարհի հեռանկարային՝ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների վարկանիշում:
19-ամյա Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդար» ակումբի և Հայաստանի հավաքականի պաշտպանն է, իսկ 20-ամյա Արսեն Զախարյանը իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանն է:
Պարբերականը նշել է, որ 2023 թվականը բացառիկ տարի էր տաղանդների բացահայտման տեսանկյունից։ Վարկանշային աղյուսակում ընդգրկված մարզիկներին պարբերականն անվանել է ֆուտբոլային աշխարհի նոր «գոհարներ»:
Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է մարտի 25-ին՝ Եվրոպայի 2024թ․ առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղում: Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: