Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում արագ շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել, հայտնում է championat.com-ը։
33-ամյա գրոսմայստերը վաստակել է 10 միավոր: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Սլովենիայի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը (9,5), երրորդը՝ չինացի Յու Յանյին (9):
Մրցաշարի վերջին պարտիայում Կարլսենը հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշ Բաբու Պրագնանանդխային։