Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները, տեղեկացնում են ֆեդերացիայից։
Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, որը հավաքել է 62 միավոր:
Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:
Հայաստանի 2023թ. «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները
1. Ալեքսանդր Պետրակով, Հայաստանի ազգային հավաքական՝ 62
2. Եղիշե Մելիքյան «Փյունիկ»՝ 56
3. Դմիտրի Գունկո «Ուրարտու»՝ 54
4. Վահե Գևորգյան «Ալաշկերտ»՝ 20
5. Վարդան Մինասյան «Արարատ-Արմենիա»՝ 8
6. Վարդան Բիչախչյան «Արարատ-Արմենիա»՝ 7
Հիշեցնենք, որ ուկրաինացի մասնագետը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարի 14-ից։
Հայ առաջատար ըմբիշները չեն մասնակցի Զինվորականների աշխարհի առաջնությանը
Հայաստանի ըմբշամարտի հավաքականն իր ուժեղագույն կազմով չի մասնակցելու Զինվորականների աշխարհի ռազմական առաջնությանը, հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի, Եվրոպայի...