Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ, հայտնում է միլանյան ֆուտբոլային ակումբի կայքը։
Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ֆուտբոլիստը թիմի կազմում նվաճել է Իտալիայի գավաթը և սուպերգավաթը։ Նախկինում կիսապաշտպանը հանդես է եկել «Ռոմայի», Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», «Շախտյորի», «Մետալուրգի» և «Փյունիկի» կազմերում։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ինտերի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել երկու գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։