Վազգեն Թևանյանը դարձել է հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի հաղթող, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Թևանյանի մրցակիցը՝ 2022 թվականի աշխարհի չեմպիոն իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին, վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Թևանյանը մինչև եզրափակիչ անցկացրել է 3 գոտեմարտ և տոնել վստահ հաղթանակներ:
Հայաստանից այդ ստուգատեսին մասնակցում էր միայն Թևանյանը։ Նա ազատ ոճային ըմբիշ է, Եվրոպայի չեմպիոն, ԱԱ մրցանակակիր, սշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող։